Ֆրանսիայի Ինտերպոլի կողմից հետախուզվող է հայտնաբերվել Թալինում

Ֆրանսիայի Ինտերպոլի կողմից հետախուզվող է հայտնաբերվել Թալինում

ՆԳՆ ոստիկանության Թալինի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 18-ին բաժին է ներկայացել 46-ամյա Արտակ Հ.-ն: Նա 2023 թ. դեկտեմբերի 29-ից Ֆրանսիայում Ինտերպոլի ԱԿԲ կողմից հետախուզվում էր մոտ երկու տասնյակ հոդվածների մեղադրանքով: Հայտնել է ՀՀ ոստիկանությունը։

Հետախուզվողի ներկայանալու մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և դատախազությանը: Խափանման միջոցը՝ կալանք: