Վաղվա նիստում դատարանը քննարկելու է Մալյանի խափանման միջոցի հարցը․ Մելիքյան
Փաստաբան, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Քաղբանտարկյալ Նարեկ Մալյանի գործով հիմնական դատալսումները շարունակվելու են վաղը՝ փետրվարի 13-ին ժամը 14:00-ին, Երևանի քրեական դատարանի «Կենտրոն» նստավայրում (Տիգրան Մեծի 23/1)։
Ի թիվս այլ հարցերի՝ վաղվա նիստում դատարանը քննարկելու է Մալյանի խափանման միջոցի հարցը։ Մենք միջնորդելու ենք «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկը վերջապես ազատել Մալյանից։
Հիշեցնեմ, որ Մալյանն անազատության մեջ է սեպտեմբերի 20-ից»։