Վագրը հարձակվել է պահակի վրա․ մանրամասներ

Վագրը հարձակվել է պահակի վրա․ մանրամասներ

Ռուսաստանի Պրիմորսկի երկրամասում Ամուրյան վագրը հարձակվել է մեղվանոցի պահակի վրա։ Այս մասին հայտնել է Ամուրի վագրերի կենտրոնի տնօրեն Սերգեյ Արամիլևը, գրել է ՏԱՍՍ-ը։

«Կիրովի մարզում վագրի և տղամարդու հանդիպում է եղել։ Այժմ դեպքի վայրում աշխատում են Օխոտնադզորի տեսուչներն ու ոստիկանները։ (...) Մասնագետները պետք է գտնեն վագրին»,- ասել է նա։

Պահակին պաշտպանելու համար մեղվանոցի տերը ատրճանակից կրակել է կենդանու ուղղությամբ։ Այժմ մասնագետները փնտրում են գիշատչին, նրանք կհասկանան նրա պահվածքի պատճառները։ Արամիլևը խոստովանել է, որ մինչ մեղվանոց պահակի հետ հանդիպելը կենդանին կարող էր վիրավորվախ լինել, ինչն էլ հարձակման պատճառ է դարձել։

Ինչպես պարզաբանել են ՌԴ մարզի առողջապահության նախարարությունից, վիրավորը տեղափոխվել է կենտրոնական շրջանային հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունք, բժիշկները նրա վիճակը գնահատել են միջին ծանրության։ Պահակի մարմնի վրա կան բազմաթիվ վերքեր կան, նրա վիճակն այժմ կայուն է։