Պարեկային ոստիկաններն ինչքան պարգևավճարներ են ստանում ամեն ամիս

Պարեկային ոստիկաններն ինչքան պարգևավճարներ են ստանում  ամեն ամիս

MediaHub.am-ի տեղեկություններով` ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները յուրաքանչյուր ամիս աշխատավարձից բացի պարգևավճարներ են ստանում։ Ընդ որում, խոսքը պարեկային ծառայության բոլոր այն աշխատակիցների մասին է, ովքեր տվյալ ամսվա ընթացքում նկատողություն չեն ստացել կամ այլ պատճառով չեն զրկվել պարգևավճար ստանալուց։

Նշենք, որ խոսքը ամսական յուրաքանչյուր պարեկին 30 հազար դրամ հավելավճարի մասին է։

Հիշեցնենք, որ պարեկային ծառայությունում նվազագույն աշխատավարձ ստանում են կրտսեր սերժանտները՝ 245 հազար դրամ։