Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

«Թող Բարձրյալ Աստված Իր Սուրբ Աջի հովանու ներքո խաղաղության մեջ պահի հայրենի մեր երկիրը»․ Գարեգին Բ Կաթողիկոս

Blog Image

Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսն այսօր շնորհակալության խոսք է ուղղել իր ծննդյան օրը շնորհավորածներին.

«Սիրելի բարեպաշտ Մեր զավակներ,

Հայրական սիրով շնորհակալություն ենք հայտնում Մեր ծննդյան տարեդարձի առիթով հղած ձեր բազում շնորհավորանքների ու ջերմ բարեմաղթանքների համար:

Մեր օրհնությունն ու գնահատանքն ենք բերում ամենքիդ և հայցում, որ Երկնավոր Տերը պարգևի ձեզ և ձեր ընտանյաց անդամներին հարանորոգ հաջողություններ և ամենայն բարիք։

Թող Բարձրյալ Աստված Իր Սուրբ Աջի հովանու ներքո խաղաղության մեջ պահի հայրենի մեր երկիրը և բարօրություն շնորհի աշխարհասփյուռ մեր ժողովրդին։

Գարեգին  Երկրորդ

Կաթողիկոս Ամենայն Հայոց»։

Send