Տիմատին ցանկություն է հայտնել ձեռք բերել Ռուսաստանում Domino's Pizza ցանցը

Տիմատին ցանկություն է հայտնել ձեռք բերել Ռուսաստանում Domino's Pizza ցանցը

Ռեփեր Թիմուր Յունուսովը (Տիմատի) ցանկություն է հայտնել ձեռք բերել Domino's Pizza ցանցը՝  Անտոն Պինսկու հետ միասին, ում հետ նրանք արդեն բացել են Stars Coffee-ը (Starbucks-ի իրավահաջորդը Ռուսաստանում):

Թուրքիայում, Ռուսաստանում, Ադրբեջանում և Վրաստանում Domino's Pizza ապրանքանիշի գլխավոր ֆրանչայզերը՝ DP Eurasia, երկուշաբթի հայտարարել է Pizza Restaurants-ի սնանկացման գործընթաց սկսելու մտադրության մասին. ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

«Երկրից հեռանալու և Domino's Pizza-ի սնանկացման գործընթացի հետ կապված՝ ես խնդրում եմ ղեկավարությանը կապվել մեզ հետ, Անտոն Պինսկու հետ և քննարկել մեր ղեկավարության ներքո պիցցերիաների ցանց գնելու հնարավորությունը», - գրել է Տիմատին:

Starbucks-ի առաջին սրճարանը բացվել է Ռուսաստանի մայրաքաղաքում 2007 թվականին։ Մարտին Starbucks-ը հայտարարեց Ռուսաստանում գործունեությունը դադարեցնելու և սրճարանների փակման մասին, այդ պահին երկրում գործում էին ավելի քան 100 ցանցային ձեռնարկություններ: Ռուսական Starbucks-ի բիզնեսի նոր սեփականատերերն են Անտոն Պինսկին, երգիչ և գործարար Տիմատին և Սինդիկան։ Առաջին վաճառակետերի բացումը տեղի է ունեցել 2022 թվականի օգոստոսին։