ՌԴ Տամբովի մարզում հինգհարկանի շենքում գազի պայթյունի հետևանքով զոհվել է 3 մարդ, վիրավորվել՝ 5-ը։
Այս մասին հայտնել է ՌԴ ԱԻՆ-ը։ Պայթյունը տեղի է ունեցել Կիրսանովի Կոմունիստիչեսկայա փողոցի հինգհարկանի շենքում, վնասվել են չորրորդ և հինգերորդ հարկերը։ Փրկվել է հինգ բնակիչ։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է, որ վթարված շենքի բնակիչների հետ աշխատում են նախարարության հոգեբանները, պատրաստվել է 60 հոգու համար նախատեսված կացարան։ Հինգ հարկանի շենքում բռնկված հրդեհը մարվել է
Լուսանկարն ու տեսանյութն այստեղ