Հրդեհ Հնդկաստանի քիմիական գործարանում․ կան զոհեր, վիրավորներ

Հնդկաստանի հարավարևելյան Անդհրա-Պրադեշ նահանգում գտնվող քիմիական գործարանում հրդեհի հետևանքով զոհվել է 6, վիրավորվել՝ 12 մարդ. հայտնում է ANI գործակալությունը։
Հրդեհը տեղի է ունեցել Էլուրու քաղաքում՝ պոլիմերային հումքի գործարանում՝ բեռնարկղերից մեկից տեղի ունեցած արտահոսքի պատճառով։ Դեպքի պահին ձեռնարկությունում գտնվել է 18 մարդ։ Տուժածները տեղափոխվել են մոտակա հիվանդանոց։
Դեպքի վայրում աշխատում են ոստիկաններն ու հրշեջները։