Ներկայումս արցախցիների համար բնակարանային ծրագրերի ուղղությամբ ենք աշխատում․ ֆիննախ

2024-ի բյուջեի նախագծում փոփոխություններ են արվել։ Այդ մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ այս փոփոխությունը պայմանավորված է ԱԺ-ում եղած քննարկումներով, ինչպես նաև ԼՂ-ից տեղահանված մեր հայրենակիցներին աջակցություն տրամադրելու անհրաժեշտությամբ։

Ֆինանսների նախարարը ներկայացրեց, թե արցախցիներին աջակցելու համար կոնկրետ որ ոլորտում ինչ գումար է հատկացվելու։

«Ներկայումս արցախցիների համար բնակարանային ծրագրերի ուղղությամբ ենք աշխատում։ Բացի այդ, պահուստային ֆոնդում 156 մլրդ դրամ ենք թողնում»,- նշեց նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։