Կտրուկ զարգացումներ են սպասվում. մոտ է այն պահը, երբ Փաշինյանը կհեռանա զբաղեցրած պաշտոնից. Գառնիկ Դավթյան

Կտրուկ զարգացումներ են սպասվում. մոտ է այն պահը, երբ Փաշինյանը կհեռանա զբաղեցրած պաշտոնից. Գառնիկ Դավթյան

Ադրբեջանին ՀՀ-ի ներկայացրած 6 կետով առաջարկում ենք ինքներս մեզ, և մարդկանց վրա հոգեբանորեն ազդելու մեթոդ, ուրիշ ոչինչ ։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը։

Նրա դիտարկմամբ՝ տպավորություն է, որ Ադրբեջանի 5 սկզբունքներին ի պատասխան ներկայացված այդ 6 կետերը ՀՀ իշխանությունները ոչ թե գրել են, այլ՝ արտագրել, այն էլ՝ պարտադրված։

« Ոչ առաջակ կա, ոչ պահանջ կա, անհասկանալի ձևակերպումներով, ՀՀ-ի ներկայացրած այդ 6 կետերից միայն 3-րդն է փոքրիշատե խոսում Արցախի մասին, սակայն այստեղ ևս առկա են մի շարք քողարկված վտանգներ», -ասել է փորձագետը։

Անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական զարգացումներին՝ բանախոսը կարծիք է հայտնել, որ ընդդիմության հավաքներն աստիճանաբար մեծ թափ են հավաքում, և ճանապարհ փակելն իր մեջ կրում է ոչ թե միայն մերժման և համատարած պարալիզացման, այլ քաղաքացուն սթափեցնելու նպատակ։

Ըստ Դավթյանի, այս շարժումը խափանեց Փաշինյան-Ալիև արդեն ձեռք բերված կործանարար պայմանավորվածությունները, և մոտ է այն պահը, երբ Փաշինյանը կհեռանա զբաղեցրած պաշտոնից՝ հավելելով, որ կտրուկ զարգացումներ են սպասվում։