Քաղաքացին անցել էր «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնում էր ցած նետվել

Այսօր, ապրիլի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։30-ի սահմաններում միջին տարիքի տղամարդը «Հաղթանակ» կամրջի վրա անցել է վտանգավոր եզրագիծը և սպառնում էր ինքնասպան լինել՝ նետվելով կամրջից։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ի վերջո՝ քաղաքացու հետ բանակցություններ վարելու արդյունքում, վերջինս հրաժարվել է դիմել այդ քայլին և փրկարարների, ոստիկանների ու պարեկների օգնությամբ՝ վտանգավոր եզրագծից անցել է անվտանգ վայր, որից հետո նրան տեղափոխել են ոստիկանության տարածքային բաժին, որտեղ էլ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։