Աստծուն չհավատացող մարդը եկեղեցում տեղ չունի․ Գարեգին Բ-ն՝ Փաշինյանին

Աստծուն չհավատացող մարդը եկեղեցում տեղ չունի․ Գարեգին Բ-ն՝ Փաշինյանին

Աստծուն չհավատացող մարդը եկեղեցում տեղ չունի։ Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Գարեգին Բ կաթողիկոսը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե կան հոգևորականներ, որոնք Աստծուն չեն հավատում։

Նրա խոսքով՝ առանձին սխալ դրսևորումներ հնարավոր է լինեն նաև եկեղեցականների կողմից։

«Եկեղեցականներն էլ կարող են սայթաքել, վրիպել։ Թերևս այդպիսի մի երևույթ է եղել, որ թույլ է տվել այդպես խոսել»,- նկատեց կաթողիկոսը։

Նարե Գնունի