Հոնկոնգի նոր առաջնորդ է դարձել ընտրությունների միակ թեկնածու Ջոն Լին

Հոնկոնգի նոր առաջնորդ է դարձել ընտրությունների միակ թեկնածու Ջոն Լին

Կիրակի Հոնկոնգի հաջորդ առաջնորդ է ընտրվել Ջոն Լին՝ հավաքելով ընտրական հանձաժողովի ձայների 99 տոկոսը, հաղորդում է Associated Press-ը:

Լին 1416 ձայն է ստացել վարչակազմի ղեկավարի ընտրություններում, որը զգալիորեն գեազանցում է հաղթանակի համար անհրաժեշտ 751 ձայնը: Ընտրական հանձնաժողովի գրեթե 1500 անդամ կիրակի քվեարկել է գաղտնի քվեարկության ընթացքում:

Ակնկալվում էր, որ Լին, որպես միակ թեկնածու, կհաղթի, հատկապես, որ նա ստացել էր Պեկինի աջակցությունը, իսկ անցյալ ամիս 786 առաջարկ էր ստացել ընտրական հանձնաժողովից:

Լին հուլիսի մեկին կփոխարինի ներկայիս առաջնորդ Քերի Լեմին: Վերջինս շնորհավորել է Լիին եւ հայտնել, որ ընտրությունների արդյունքները կներկայացնի Պեկինին:

Պետական ծառայության կարիերայի մեծ մասը Ջոն Լին անցկացրել է ոստիկանությունում եւ անվտանգության հարցերով բյուրոյում: