ԵԱՏՄ-ի հետ համաձայնագրի վավերացումը կարող է 30-40%-ով մեծացնել առևտրային գործարքների ծավալը․ Իրանի ԱԳ փոխնախարար

ԵԱՏՄ-ի հետ համաձայնագրի վավերացումը կարող է 30-40%-ով մեծացնել առևտրային գործարքների ծավալը: РИА Новости-ին ասել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Մեհդի Սաֆարին:
«Ռուսաստանը և Իրանը վավերացրել են համաձայնագիրը, և դրա շրջանակներում գործարքները լավ են զարգացել, սակայն, այս վավերացումից հետո, կարծում եմ, Իրանի, Ռուսաստանի և Եվրասիական երկրների միջև առևտրային գործարքները կավելանան 30-40 տոկոսով»,- ասել է Մեհդի Սաֆարին։
Ըստ նրա՝ փաստաթուղթը կազմում է կողմերի միջև առևտրի հիմնական կանոնները՝ առավել բարենպաստ պաշտպանական միջոցների և մաքսային վարչարարության կիրառում, ապրանքների ներմուծման քանակական արգելքներից և սահմանափակումներից հրաժարում։