Խոշոր վթար Երևան-Մեղրի ճանապարհին, բախվել են «ՎԱԶ 2109» և «Կամազ», վիրավnրներ կան․ Shamshyan

Խոշոր վթար Երևան-Մեղրի ճանապարհին, բախվել են «ՎԱԶ 2109» և «Կամազ», վիրավnրներ կան․ Shamshyan

Այսօր՝ ապրիլի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։45-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 13 կմ հատվածում բախվել են «ՎԱԶ 2109» մակնիշի ավտոմեքենան և «Կամազ» մակնիշի բեռնատարը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը։