Դու երբեք չեք հոգնի ապացուցելուց, որ լավագույնն ես աշխարհում. Սուարեսը՝ Մեսսիին

Դու երբեք չեք հոգնի ապացուցելուց, որ լավագույնն ես աշխարհում. Սուարեսը՝ Մեսսիին

«Բարսելոնայի» նախկին հարձակվող Լուիս Սուարեսը սոցիալական ցանցերում դիմել է Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիին, որն իր հավաքականի հետ դուրս  է եկել 2022 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ:

«Դու երբեք չեք հոգնի ապացուցելուց, որ լավագույնն ես աշխարհում: Թող ողջ աշխարհը ոտքի կանգնի և ծափահարի այն ամենին, ինչ դու արել ես ֆուտբոլի համար։ Զարմանալի է իմ ընկերը»,- գրել է Սուարեսը։

Մեսսին Արգենտինայի հավաքականի կազմում 6 հանդիպում է անցկացրել ԱԱ-2022-ում՝ դառնալով 5 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։

Կատարում ընթացող մրցաշարի կիսաեզրափակիչում Արգենտինան հաղթեց Խորվաթիային (3:0) և դուրս եկավ եզրափակիչ, որտեղ կխաղա Ֆրանսիա-Մարոկկո հանդիպման հաղթողի հետ։

   Աղբյուր  ArmSport.am