Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է եւ սահմանվել է 10 տոկոս. ԿԲ

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է եւ սահմանվել է 10 տոկոս. ԿԲ

Սեպտեմբերի 13-ին տեղի է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնել 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 10%:

ԿԲ-ից  հայտնում են, որ որոշվել է նաեւ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանել 11,5%,

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 8,5%: