Թուրքիան Ռուսաստանին խնդրել է գազի վճարումների մի մասը հետաձգել մինչև 2024 թվական. Bloomberg

Թուրքիան Ռուսաստանին խնդրել է գազի վճարումների մի մասը հետաձգել մինչև 2024 թվական. Bloomberg

Թուրքիան խնդրել է Ռուսաստանին գազի մատակարարման համար վճարումների մի մասը հետաձգել մինչև 2024 թվականը՝ էներգակիրների բարձր գների տնտեսական վնասը մեղմելու համար, այսօր հաղորդել է Bloomberg-ը:

« ​Էներգակիրների թուրքական պետական ներմուծող Boru Hatlari ile Petrol Tasima AS-ը կամ Botas-ը ձգտում է հետաձգել վճարումների մի մասը մինչև 2024 թվականը»,- հայտնում է գործակալությունը՝ վկայակոչելով անանուն աղբյուրին:

Հրապարակման աղբյուրները նշել են, որ դեռ պարզ չէ՝ բանակցությունները կհանգեցնե՞ն ինչ-որ համաձայնության։

Ըստ Bloomberg-ի՝ Թուրքիայի զգալի կախվածությունը էներգակիրների ներմուծումից մեծացրել է ճնշումը երկրի արժույթի և բյուջեի վրա։

Գործակալությունը նշում է, որ այս տարվա սկզբից թուրքական լիրան դոլարի նկատմամբ արժեզրկվել է ավելի քան 28%-ով։