Օդանավակայանը դադարեցնում է աշխատանքը

Իսրայելում օդանավակայանները դադարեցնում են իրենց աշխատանքը:
Բեն Գուրիոն օդանավակայանի աշխատակիցները հայտարարել են գործադուլի մասին։ Արտասահմանյան երկրներ բոլոր չվերթները չեղարկել են՝ որպես բողոք վարչապետ Բենիամին Նեթանյահուի վարած պետան քաղաքականության։
Իսրայելի էլեկտրաէներգիայի ընկերությունը ևս միացել է Նեթանյահուի կաբինետի դատական բարեփոխումների օրինագծի դեմ համազգային գործադուլներին:
Հիշեցնենք, (https://t.me/MediaHub1world/436) որ Իսրայելում զանգվածային ցույցերը սկիզբ են առել հունվարին այն բանից հետո, երբ իշխող կոալիցիան հայտարարել է իր փոփոխությունների փաթեթը, որը, ըստ կառավարության, անհրաժեշտ է օրենսդիրների և դատական համակարգի միջև լիազորությունները վերահավասարակշռելու համար:
Այսօր էլ, ավելի վաղ Նեթանյահուն հայտարարել է, որ կդադարեցնի դատական բարեփոխումների նախագիծը՝ բողոքի ցույցերի ֆոնին: