Տղամարդը մեքենայի հետընթաց շարժմամբ 16 կմ անցել է մոտ 30 րոպե (տեսանյութ)

Տղամարդը մեքենայի հետընթաց շարժմամբ 16 կմ անցել է մոտ 30 րոպե (տեսանյութ)

Հնդիկ տղամարդը համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ հետընթաց շարժմամբ մեքենայով անցնելով 16 կիլոմետր 30 րոպեից էլ քիչ ժամանակում։ Այս մասին հայտնում է Oddity Central-ը։

Տղամարդը մեքենաներով հրապուրվել է դեռ 10 տարեկանում։ Իր ռեկորդը սահմանելու համար հնդիկն, իր խոսքով, մարզվել է մի քանի ամիս։ Նա նշել է, որ հույս ունի գրավել երիտասարդ վարորդների ուշադրությունը ճանապարհային անվտանգության հարցերի հանդեպ։

Հնդիկն ուրախ է, որ իրեն հաջողվել է իր անունը գրել պատմության մեջ, բայց կատակով դժգոհել է, որ հիմա պարանոցը ցավում է, քանի որ մոտ կես ժամ ստիպված է եղել հետ նայել։