Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ եղանակն առաջիկա օրերին

Blog Image

Փետրվարի 18-20-ը, 22-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 19-ի երեկոյան, 21-ի և 22-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, 21-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, հովտային գոտիներում՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։

Քամին՝ հարավարևմտյան` 4-6 մ/վ, փետրվարի 17-22-ը սպասվում է քամու ուժգնացում` 17-22 մ/վ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 18-20-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով, գիշերը` 10-12 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Փետրվարի 18-20-ը, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 21-ին սպասվում են տեղումներ:

Երևան քաղաքի փետրվարի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`                   17.00C (2016 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`                       -13.20C (1993 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`                   0.60C

Send