Եվրոպայից խորհրդարանական ներկայացուցիչներ են ժամանել Կիեւ

Ուկրաինայի Գերագույն Ռադայի խոսնակ Ստեֆանչուկն ասել է, որ խորհրդարանական ներկայացուցիչներ ամբողջ Եվրոպայից ժամանել են Կիեւ։
Նրա խոսքով՝ Կիեւ են ժամանել Բելգիայի, Մեծ Բրիտանիայի, Դանիայի, Էստոնիայի, Իսլանդիայի, Իսպանիայի, Լատվիայի, Լիտվայի, Լյուքսեմբուրգի, Նորվեգիայի, Լեհաստանի, Պորտուգալիայի, Սլովենիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի, Խորվաթիայի խորհրդարանների խոսնակներն ու փոխխոսնակները։