Հրահանգել եմ ինձ սպասարկող ավտոմեքենաների ապակիները մգեցնող թաղանթները նույնպես հեռացնել․ Սիմոնյան

Հրահանգել եմ ինձ սպասարկող ավտոմեքենաների ապակիները մգեցնող թաղանթները նույնպես հեռացնել․ Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հարգելի քաղաքացիներ, Ազգային ժողովի աշխատակազմին հրահանգել եմ կատարել ՀՀ ոստիկանության պահանջը՝ հեռացնելու ԱԺ ավտոտրանսպորտային բոլոր միջոցների ապակիները մգեցնող թաղանթները, այդ թվում՝ ինձ սպասարկող ավտոմեքենաներինը»։