Նիկոլ Փաշինյանն ու Իրանի նախագահը մտքեր են փոխանակել 3+3 տարածաշրջանային հարթակի վերաբերյալ

Նիկոլ Փաշինյանն ու Իրանի նախագահը մտքեր են փոխանակել 3+3 տարածաշրջանային հարթակի վերաբերյալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ, հայտնում են կառավարությունից։

Հաղորդագրությունում նշված է․

«Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական հարաբերությունների օրակարգային թեմաներին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել երկկողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքին:

Մտքեր են փոխանակվել 3+3 տարածաշրջանային հարթակի վերաբերյալ, կողմերն օգտակար են համարել Թեհրանում կայացած հանդիպումը»: