Որոնք են ամուսնությունից հետո կանանց կույս մնալու պատճառները

Որոնք են ամուսնությունից հետո կանանց կույս մնալու պատճառները

Որոշ կանայք նույնիսկ ամուսնությունից հետո կույս են մնում:

Երբեմն ամուսիններն էլ շարունակում են պահել իրենց անաղարտությունը՝ նույնիսկ տարիներ իրար հետ ապրելով:

Գիտականորեն նման ամուսնությունը կոչվում է սպիտակ ամուսնություն:

Վիճակագրության համաձայն` ողջ աշխարհում ամուսնական զույգերի 5 տոկոսը նման հարաբերություններ է պահպանում:

Ցանկանալով պարզել, թե որն է նման հարաբերությունների գոյության պատճառը, գիտնականներն առանձնացրել են մի քանի տարածված պատճառներ՝ 

1. Ծնողների կողմից անկողնային հարաբերությունների նկատմամբ բացասական վերաբերմունքը:

2. Երեխային դաստիարակելու ավանդական մեթոդները:

3. Ոչ հասուն սեռական զգացմունքները զուգընկերոջ նկատմամբ:

4. Կրոնական հայացքները, որոնք թույլ չեն տալիս սեռական հարաբերություններ ունենալ ամուսնու կամ կնոջ հետ: 

Պատահում է նաեւ այնպես, երբ ամուսնական առաջին գիշերը կինը շատ կտրուկ և կոպիտ կերպով մերժում է ամուսնուն, որից հետո տղամարդը պարզապես չի համարձակվում եւս մեկ քայլ անել: Սակայն որոշ ժամանկ անց նման զույգերը դիմում են սեքսոպաթոլոգների եւ հոգեբանների օգնությանը: Իսկ բժշկին դիմելու հիմնական պատճառը երեխա ունենալու պահանջմունքն և ցանկությունը:

Նման զույգերին օգնություն է ցուցաբերվում հատուկ դասընթացների միջոցով, սակայն լինում են նաեւ դեպքեր, երբ բժիշկներն անզոր են լինում օգնել նրանց: Սպիտակ ամուսնությունների մաքսիմալ տեւողությունը 12 տարին է առանց սեքսի: