Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Զոհված զինծառայողների ծնողների նստացույցը կառավարության դիմաց շարունակվում է

Blog Image

Զոհված զինծառայողների ծնողներն անցած գիշերը նույնպես լուսացրել են Կառավարության շենքի մոտ։ Ծնողների հետ Հանրապետության հրապարակում հավաքված են նաև բազմաթիվ քաղաքացիներ։ 

Երեկ «Որդիների կանչ» ՀԿ-ն հայտարարություն էր տարածել, որում ասվում է. 

«Վաղը՝ Ն. Փաշինյանը, այս շենքում՝ որտեղ ներկա պահին «Որդիների Կանչ» ՀԿ-ն նստացույց է անում, ունենալու է մամլո ասուլիս։

Հետևաբար, բոլոր-բոլոր քաղաքացիներին ԿՈՉ ԵՆՔ ԱՆՈՒՄ ԺԱՄԸ՝ 09:00-ից ՄԻԱՆԱԼ ՄԵԶ։
Ասուլիսը սկսելու է ժամը՝ 11:00-ին և մենք ունենք հնարավորություն՝ լրագրողների միջոցով, վարչապետին հարցեր հղելու։

Իսկ հիմա մենք դեռ վճռական նստացույց ենք անում…Քաղաքացիները կարող են նաև հիմիկվանից սկսած լինել մեր մայրերի և հայրերի կողքին։

ԹՈՒՅԼ ՉՏԱՔ ԱՅՍ ԼԱՐՎԱԾ ԳԻՇԵՐԸ ՄԵՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ ՄԻԱՅՆԱԿ ՄՆԱՆ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ»։ 

Նշենք, որ մայիսի 20-ից զոհված տղաների ծնողներն անժամկետ նստացույց են սկսել Կառավարության շենքի մոտ և պահանջում են անհապաղ ազատ արձակել 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանը, ում, իբր, Աշոտ Փաշինյանին առևանգելու համար, կալանավորել են։

Send