Գրանդ Կանիոնի մոտ զբոսաշրջային ավտոբուս է շրջվել

ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի Գրանդ Կանյոն մոտ ավելի քան 50 զբոսաշրջիկ տեղափոխող ավտոբուսը շրջվել է, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ութը՝ ծանր վիրավորվել. հայտնում է տեղի ոստիկանությունը իր կայքում։
«Փրկարար ծառայությունները տեղեկություն են ստացել, որ Գրանդ Կանյոնի Արևմտյան շրջանում ավտոբուս է շրջվել... Ութ մարդ օդանավով տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ: Հաստատվել է մեկ մարդու մահ», - ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ևս մի քանի հոգի ավելի քիչ լուրջ վնասվածքներ են ստացել և վերգետնյա տրանսպորտով տեղափոխվել հիվանդանոցներ։
Վթարի հանգամանքները պարզվում են։
Իրադարձություններին ավելի արագ հետևելու համար բաժանորդագրվեք՝ MediaHubWorld