Արցախում քննարկվել են պատերազմից նյութական վնաս կրած անձանց տրամադրվող աջակցության հարցեր

Արցախում քննարկվել են պատերազմից նյութական վնաս կրած անձանց տրամադրվող աջակցության հարցեր

Օգոստոսի 17-ին կայացել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց՝ պետական աջակցության չափը որոշող հանձնաժողովի հերթական նիստը։ Տեղեկանում ենք ԱՀ նյութական վնասների հարցերի կոմիտեից։ 

Ողջունելով նիստի մասնակիցներին՝ հանձնաժողովի նախագահ Վահրամ Ղահրամանյանը ներկայացրել է օրակարգային հարցերը։

Քննարկվել են Արցախի Հանրապետության Նյութական վնասների հարցերի կոմիտեի նախագահի 2022 թվականի հոկտեմբերի 19-ի՝ «2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական աջակցության տրամադրման առաջնահերթության առանձնահատկությունները սահմանելու մասին» N02-Ա հրամանով սահմանված առաջին խմբի՝ թվով 3, երրորդ խմբի՝ 32, չորրորդ խմբի՝ 525 անհատական գործեր, գործերով ներկայացված 728 անձանց՝ ԱՀ կառավարության 336-Ա որոշմամբ հաստատված միջոցառման շահառու լինելու փաստի հաստատման, կրած նյութական վնասի չափի հաստատման, տրամադրվող աջակցության չափերի հաստատման վերաբերյալ հարցեր։

Քննարկվող անհատական գործերից 560-ի մասով կայացվել է 728 անձանց լրիվությամբ կամ մասնակի Միջոցառման շահառու ճանաչելու որոշում, հաստատվել է պատերազմական գործողությունների հետևանքով կրած վնասի չափը, սահմանվել է աջակցության չափը։

Նիստում, բացի օրակարգային հարցերից, քննարկվել են պետական աջակցության տրամադրմանն առնչվող այլ հարցեր։

Վճարումները կկատարվեն անհրաժեշտ ֆինանսական միջոցների առկայության դեպքում։