Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
MediaHub TV

Դա ինձ չի վերաբերվում․ Փաշինյանը՝ Արցախը Ռուսաստանի կազմ ներառելու մասին

Նախագահական նստավայրում լրագրողների հետ մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողը Փաշինյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք ՀՀ իշխանությունը Արցախի եւ ՌԴ-ի գործընկերների հետ քննարկել է Արցախը ՌԴ կազմում ներառելու հարցը, որքանով է դա իրատեսական համարվում՝ հաշվի առնելով ներկա իրողությունները։ 

«Ես արձագանք չունեմ այդ հարցի վերաբերյալ, որովհետեւ դա ինձ չի վերաբերվում։ Ես նման քննարկում չեմ ունեցել»,-նշեց Նիկոլ Փաշինյանը։ 

Արդյո՞ք դիտարկում է ՀՀ իշխանությունը 120 հազար արցախահայության Հայաստանում վերաբնակեցումը, եթե, օրինակ, Ադրբեջանի իշխանությունները բռնի տեղահանեն նրանց, իսկ միջազգային հանրությունը չխոչընդոտի դրան, արյդո՞ք հաշվարկվել է, թե ֆինանսական իմաստով Հայաստանը որքան կծախսի։

«ՀՀ-ն չի քննարկում արցախահայությանը Հայաստանում վերաբնակեցնելու հարցը, քննարկում է ԼՂ-ի հայության  սեփական երկրում եւ ծննդավայրում ապրելու հնարավորություններ ստեղծելու հարցը»,-ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում

Send