ՆԱՏՕ-ն ռուսական բանակի համալրումը մարտահրավեր է անվանել

ՆԱՏՕ-ն ռուսական բանակի համալրումը մարտահրավեր է անվանել

Ռուսական բանակի հզորացումը մարտահրավեր կլինի ՆԱՏՕ-ի համար, այս մասին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Զինված ուժերի կոմիտեում լսումների ժամանակ հայտարարել է ԱՄՆ եվրոպական հրամանատարության հրամանատար և Եվրոպայում դաշնակիցների գերագույն հրամանատար, գեներալ Քրիստոֆեր Կավոլին, փոխանցում է РИА Новости-ն։

«Եկեք տեսնենք, թե որքան ջանք կարող են ներդնել պատերազմից հետո: Շատ բան կախված է նրանից, թե ինչպես կավարտվի ռազմական հակամարտությունը, սակայն արդիականացման այս ծրագիրը նպատակաուղղված է մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ին դաշինքի սահմաններում», - ասել է նա:

Կավոլին նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը ներկայումս գնում է իր զինված ուժերի քանակն ավելացնելու և նոր հրամանատարություններ ստեղծելու ճանապարհին, հատկապես ցամաքային զորքերում։