Facebook-ն է խոսում. Մթերային խանութները դատարկվել են, բոլորը…դեղատներում չկան տակդիրներ, ջերմիջեցնող դեղամիջոցներ

Facebook-ն է խոսում. Մթերային խանութները դատարկվել են, բոլորը…դեղատներում չկան տակդիրներ, ջերմիջեցնող դեղամիջոցներ

Օգտատեր Անուշ Շահրամանյանը լուսանկարներ են հրապարակել Արցախից, ու գրում է.

Արցախի շրջափակման 24-րդ օրը. մթերային խանութները դատարկվել են, բոլորը…դեղատներում չկան տակդիրներ, ջերմիջեցնող դեղամիջոցներ, 60+ անձանց համար ամենօրյա օգտագործվող արյան ճնշումը կարգավորող դեղերը, մրգի ու բանջարեղենի խանութները փակ են, սրճարաններն ու ռեստորանները փակ են, սարսափելի է պատկերացնել, թե ինչ կարող է լինել մի քանի օր հետո, եթե ճանապարհը չբացվի, այս նույն ժամանակահատվածում իշխանությունները լուռ են՝ մարդկանց թողնելով կատարյալ անորոշության ու երեխաների օրվա հացը չհայթայթելու վախի մեջ։ Ինչու է կարեւոր արցախյան ներկայիս իրականության մասին խոսելը, բարձրաձայնելը, ինչու են դա պարտավոր անել անխտիր բոլորը՝ 100 հոգանոց լսարան ունեցողներից մինչեւ հանրային հայտնի դեմքեր, ամեն օր, նախ նրա համար, որ տեղական իշխանությունները գործեն, բոլոր ռեսուրսները կենտրոնացնեն խնդիրը արժանապատիվ լուծելու համար, պետք ա գումարներ ծախսվեն տեղական բլոգերներից սկսած միջազգային մամուլում Արցախի խնդիրները լուսաբանելու, միջազգային ճնշումը մեծացնելու համար, պետք ա մարդկանց ցույց տալ ինչ ա արվում, դրա համար հանրային մեծ պահանջ ա պետք։