Վանաձորում ավտոմեքենա է այրվել. վարորդը տարբեր աստիճանի այրվածքներ է ստացել

Վանաձորում ավտոմեքենա է այրվել. վարորդը տարբեր աստիճանի այրվածքներ է ստացել

Այսօր ժամը 12։45-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցում գտնվող ավտոմեքենայի սրահից նկատվում է ծուխ։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ Տ․ Բ․, ծնված 1984 թ) սրահում․ կա տուժած։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է Վանաձոր քաղաքի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է լավ։Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։52-ին, մարվել՝ 13։16-ին։ Այրվել է ավտոմեքենայի սրահը։