Պուտինը ոչ մեկին ոչինչ պարտական ​​չէ․ Լուկաշենկո

Պուտինը ոչ մեկին ոչինչ պարտական ​​չէ․ Լուկաշենկո

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ոչ մեկին ոչինչ պարտական ​​չէ, լրագրողների հետ զրույցում ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

«Նա ոչ մեկին ոչինչ պարտական չէ, դա առաջին հերթին։ Ինչ վերաբերում է զինադադարին, կարող եմ ասել նրա խոսքերով, մենք դրա մասին խոսել ենք նրա հետ նախորդ անգամ Վոլգոգրադում, իսկ երեկ՝ նրանք պատրաստ են դրան։

Ռուսաստանը վաղուց պատրաստ է ոչ միայն զինադադարի, այլև խաղաղության։ Խնդիրը Ռուսաստանը չէ։

Հետևաբար, մենք պետք է դրան նայենք մյուս կողմից»,- ասել է Բելառուսի նախագահը։