Հայ մրցավարները կսպասարկեն Մ21 Լիտվա-Դանիա հանդիպումը

Հայ մրցավարները կսպասարկեն Մ21 Լիտվա-Դանիա հանդիպումը

Հունիսի 16-ին Լիտվայի Յոնավա քաղաքի «Քաղաքային» մարզադաշտում կկայանա ՈւԵՖԱ մինչև 21 տարեկանների Եվրոպայի առաջնության որակավորման փուլի Լիտվա-Դանիա հանդիպումը: Այս մասին տեղեկանում ենք ՀՖՖ-ից։

Հանդիպումը կսպասարկի հայկական մրցավարական անձնակազմը: Հանդիպման մրցավար է նշանակվել Հենրիկ Նալբանդյանը, մրցավարի օգնականներ՝ Մեսրոպ Ղազարյանը և Սարգիս Հովհաննիսյանը, 4-րդ պաշտոնյան է Զավեն Հովհաննիսյանը: