Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Շղթայական ավտովթար․ ժողովրդին հայտնի Աբովյանի «Գայի պոստ»-ի մոտ բախվել են ավտոմեքենաներ

Blog Image

Երեկ՝ հունիսի 2-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Սևան-Երևան ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի Աբովյանի «Գայի պոստ»-ի մոտ բախվել են «Infiniti FX 35», «Nissan Altima», «Ford Focus», «Mercedes» և «Volvo» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը։
 

Թեգեր :
Send