Պետդեպը չեղարկել է օտարերկրյա օգնության նախագծերի ֆինանսավորումը Հայաստանում

Պետդեպը չեղարկել է օտարերկրյա օգնության նախագծերի ֆինանսավորումը Հայաստանում

ԱՄՆ պետդեպը չեղարկել է օտարերկրյա օգնության նախագծերի ֆինանսավորումը տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, որը կազմում է 215 միլիոն դոլար, հայտնում է  DOGE-ը X սոցիալական ցանցում։

«Պետքարտուղար (Մարկո) Ռուբիոն շարունակում է վերանայել Պետդեպարտամենտի արտաքին օգնությունը՝ այսօր չեղարկելով 215 միլիոն դոլար արժողությամբ 139 անարժեք դրամաշնորհ»,- ասվում է DOGE էջում։

Բացի բելառուսական նախագծից, կրճատվել են Պետդեպարտամենտի տարբեր ծրագրերի դրամաշնորհները Հայաստանում, Բուլղարիայում, Բրազիլիայում, Մեծ Բրիտանիայում, Ղրղզստանում, Լիբիայում, Մավրիտանիայում, Մոլդովայում, Թունիսում, Ուզբեկստանում և Շրի Լանկայում։

Փետրվարի 2-ին ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար Իլոն Մասկը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանը (USAID) անվանել է «հանցավոր կազմակերպություն», որը «մահվան կարիք ունի»։