Ադրբեջանցի լրագրողին Աղավնոյում ուղեկցել են ռուս խաղաղապահները, ասել են՝ Երևանից է եկել

Ադրբեջանցի լրագրողին Աղավնոյում ուղեկցել են ռուս խաղաղապահները, ասել են՝ Երևանից է եկել

Haqqin.az-ի խմբագիր Էյնուլա Ֆաթուլաեւը տեղեկություն է հրապարակել, որ իր գլխավորած լրատվամիջոցի նկարահանող խումբը գտնվում է հայկական ղեկավարության շտաբում և առաջիկա օրերին ռեպորտաժների շարք  է հրապարակելու Լաչինից՝ Բերձորից, Աղավնոյից, այլ տարածքներից։ Ադրբեջանական մամուլում արդեն իսկ նյութեր են  տարածվում Աղավնոյից։
MediaHub.am-ի Արցախյան  աղբյուրները նշեցին, որ Ֆաթուլաևը իսկապես եղել է  Բերձորում, Աղավնոյում։
Մեր աղբյուրը  պնդեց, որ լրագրողին ուղեկցել են ռուս խաղաղապահները, որոնք մեր գյուղացիներին չեն զգուշացրել, որ ադրբեջանցի լրագրողին պետք է  հարցազրույց տան։
«Խաբել են մեր գյուղացիներին, մեր գյուղացիները մտածել են եվրոպացի լրագրող է, խոսել են։ Այնտեղ եղել է նաև Արշակ Զաքարյանը, ով ևս չի ճանաչել Ֆաթուլաևին։ Ինչ  վերբերում է ձևակերպանը, թե հայկական շտաբում են եղել, ապա հայկական շտաբ գոյություն չունի, գեղարվեսատական մասը ապահովելու համար է։ Մի կես  ժամով մտել, իր սև գործն արել, դուրս է եկել գյուղից։  Ինֆորմացիոն առումով փորձել է նաև ցույց տալ, որ ռուսական կողմը անում է այն, ինչ իրենք  ասում են»,-ասաց մեր աղբյուրը։
Նրա պնդմամբ՝ ռուս խաղաղապահները իմացել են, որ ադրբեջանցի լրագրողի են ուղեկցում։ 
MediaHub.am-ի հետ զրույցում ռեժիսոր Արշակ Զաքարյանն ասաց, որ իսկապես երբ Ֆաթուլաևը Աղավնո է  գնացել, ինքը այնտեղ է եղել, բայց նրան չի ճանաչել։
«Նրան ուղեկցում էին ռուս խաղաղապահները, գյուղացիներին հարցեր էր տալիս, ասում էր` արդյոք կարո՞ղ են ադրբեջանցիները և հայերը միասին ապրել և այլն։ Ռուս խաղաղապահներն ասել են, որ լրագրողը Երևանից է եկել։ Ինչ իմանայինք, թե ում են ուղեկցում։ Նա հարցերը տալիս էր անգլերեն»։

Նշենք նաև , haqqin.az -ը արգելափակված է ՌԴ-ում:


Անի Գևորգյան