Հայաստանի հավաքականը պարտվեց Լատվիայի ընտրանուն

Հայաստանի հավաքականը պարտվեց Լատվիայի ընտրանուն

Եվրո-2024-ի ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականը Ռիգայում 0։2 հաշվով պարտվեց  Լատվիայի հավաքականին։ 

39-րդ րոպեին Լատվիայի հավաքականն առաջ անցավ հաշվի մեջ։ Աջ եզրից ստացած փոխանցումը եզրափակեց Յանիս Իկաունիեկսը։ 68-րդ րոպեին իր թիմի առավելությունը կրկնապատկեց Դանիելս Բոլոդիսը։ 

Մեր հավաքականի հաջորդ խաղը տեղի կունենա նոյեմբերի 18-ին։ Մեր հավաքականը սեփական հարկի տակ կընդունի Ուելսի ընտրանուն։