Մակրոնը Ֆրանսիայի սահմանադրությամբ ամրագրում է կանանց աբորտի իրավունքը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ստորագրել է օրենսդրական ամենաբարձր մակարդակով կանանց աբորտի իրավունքը հաստատող օրենքը։ Փաստաթուղթը հրապարակվել է Ֆրանսիայի պաշտոնական ամսագրում։
Այն ստորագրվել է երեկ՝ մարտի 8-ին։
Ֆրանսիան դարձել է աշխարհում առաջին երկիրը, որն իր սահմանադրությամբ ամրագրել է կանանց աբորտի իրավունքը։ Դրան ավելացվել է հոդված, որտեղ ասվում է, որ «օրենքով երաշխավորված է հղիության կամավոր ընդհատման՝ կանանց իրավունքը»։
Ֆրանսիայի Սենատը փետրվարի վերջին սահմանադրությամբ հաստատել էր կնոջ աբորտի իրավունքը։ Օրինագծին կողմ է քվեարկել 267 սենատոր, դեմ՝ 50-ը։ Ֆրանսիայի կաթոլիկ եպիսկոպոսների համաժողովը, ինչպես սպասելի է եղել, այս որոշումը դատապարտել է։