Ադրբեջանը սրում է հակամարտությունը Ֆրանսիայի հետ Խաղաղ օվկիանոսում՝ Հայաստանին սպառազինությունների մատակարարման պատճառով

Ադրբեջանը սրում է հակամարտությունը Ֆրանսիայի հետ Խաղաղ օվկիանոսում՝ Հայաստանին սպառազինությունների մատակարարման պատճառով

Ադրբեջանը սրում է Ֆրանսիայի հետ կոնֆլիկտը՝ այն բորբոքելով Խաղաղ օվկիանոսի, Կարիբյան ավազանի և Լատինական Ամերիկայի ֆրանսիական տարածքներում, և դա պայմանավորված է Հայաստանին զենքի մատակարարելով: Գրել է Bloomberg-ը «Ադրբեջանը սրում է հակամարտությունը Ֆրանսիայի հետ Խաղաղ օվկիանոսում՝ Հայաստանին սպառազինությունների մատակարարման պատճառով» վերտառությամբ հոդածում։

Ըստ հոդվածագրի՝ առճակատումն ավելի կսրվի, քանի որ Ֆրանսիան, որտեղ բնակվում է երրորդ  մեծությամբ հայկական սփյուռքը, զենքի մատակարարման պայմանագիր է ստորագրել Երևանի հետ:

«Սպասվում է, որ Փարիզը կպահպանի Հայաստանին ռազմական աջակցությունը՝ անկախ նախագահ Էմանուել Մակրոնի նշանակած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներից»,-նշել է հոդվածագիր Հենրի Մայերը։

Նա նշել է, որ Ադրբեջանն ինքը միլիարդավոր դոլարներ է ծախսել զենք գնելու համար՝ այն ձեռք բերելով Թուրքիայից, Իսրայելից և Ռուսաստանից, և որ դա օգնել է Բաքվին 2020 թվականից ի վեր երկու պատերազմ տանել ընդդեմ Արցախի: