Արևմուտքը շանտաժի է ենթարկում Հայաստանին, տրամադրում Ռուսաստանի դեմ․ ՌԴ ԱԳՆ

Արևմուտքը շանտաժի է ենթարկում Հայաստանին, տրամադրում Ռուսաստանի դեմ․ ՌԴ ԱԳՆ

Արևմուտքի երկրները կեղտոտ մեթոդներով շանտաժի են ենթարկում Հայաստանին՝ տրամադրելով Ռուսաստանի դեմ. այդ մասին ТАСС-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը։

«Եթե խոսենք Երևանի հետ հարաբերություններում ինչ-որ բացասական պահերի մասին, ապա դրանք պայմանավորված են առաջին հերթին ռուս-հայկական գործընկերությանը վնասելու Արևմուտքի երկրների չդադարող փորձերով։ Գործի են դրվում ցանկացած, այդ թվում՝ բացարձակ կեղտոտ մեթոդներ հարաբերությունները վատթարացնելու համար»,- նշել է դիվանագետը։

«Ապավինում ենք մեր հայ բարեկամների իմաստնությանը։ Տրամադրված ենք լուծել բոլոր խնդրահարույց հարցերը դաշնակցային ճանապարհով»,- եզրափակել է Գոնչարը։