Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի կնոջ տիտղոսը կարող է փոխվել մինչեւ թագադրման արարողությունը. տեղեկացրել է The Telegraph-ը։
Մինչեւ նոր միապետի պաշտոնական թագադրման պահը նրա կինը, ամենայն հավանականությամբ, կկոչվի Քամիլա թագուհի եւ ոչ թե թագուհի կոնսորտ։ Տիտղոսի հնարավոր փոփոխության մասին պարբերականին հայտնի է դարձել արքունիքի անանուն աղբյուրից։
Ինսայդերը տեղեկացրել է, որ Չարլզ III-ի շրջապատը հույս ունի, որ տիտղոսի փոփոխությունը տեղի կունենա հասարակությունից աննկատ, քանի որ արդեն հիմա շատ բրիտանացիներ եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ Քամիլային պարզապես «թագուհի» են անվանում։