Երևանում 32-ամյա վարորդը Chevrolet-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին

Մարտի 18-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։30-ի սահմաններում Նուբարաշենի փողոցի թիվ 23/5 հասցեի (ժողովրդին հայտնի Սառը ջրեր) դիմաց Երևանի բնակիչ՝ 32-ամյա Գևորգ Ա-ն իր վարած Chevrolet մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ, հետիոտն, 59-ամյա Ռոբերտ Հ-ին։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ տուժածը պարեկային ծառայողական ավտոմեքենայով տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ էլ բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել փրկել վիրավորի կյանքը։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։