Հավատում ենք՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է, եթե կողմերը պատրաստ են հասնել դրան․ Պետդեպ

Հավատում ենք՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է, եթե կողմերը պատրաստ են հասնել դրան․ Պետդեպ

ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև գերիների փոխանակումն ու հավատում է, որ երկու երկրների միջև խաղաղությունը շատ հավանական է։

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։

«Մենք ողջունում ենք հայ և ադրբեջանցի գերիների փոխանակում, որը տեղի է ունեցել այսօր, ինչպես նաև տեղեկություններ այն մասին, որ քննարկվում են վստահության ամրապնդմանն ուղղված լրացուցիչ միջոցներ։ Մենք շարունակելու ենք աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ այդ գործընթացն առաջ տանելու համար։ Մենք նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է, եթե երկու կողմերն էլ պատրաստ են հասնել դրան», - ասել է Պետդեպի ներկայացուցիչը։