Վթար՝ Երևանում. 25-ամյա վարորդը «ԳԱԶ 2410»-ով բախվել է ծառին, վիրավոր կա

Վթար՝ Երևանում. 25-ամյա վարորդը «ԳԱԶ 2410»-ով բախվել է ծառին, վիրավոր կա

Այսօր՝ մայիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:25-ի սահմաններում Երևանի բնակիչ 25-ամյա Արծվի Կ.-ն իր վարած «ԳԱԶ 2410» մակնիշի ավտոմեքենայով Սայաթ-Նովա պողոտա և Չարենցի փողոցի խաչմերուկում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքնեորվ տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: