Քայլեր ձեռնարկվո՞ւմ են, որ հատուցման խնդիրները կարգավորվեն․ Ավետիսյանը՝ թշնամու տված վնասների մասին
ԱԺ-ում քննարկվում է «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրեց ՀՀ կառավարության աջակցությունը ԼՂ-ին, որոնք եղել են 2020 թվականից, խոսեց նաև պետական պարտքի մասին։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը նշեց, որ 110 միլիարդ դրամ պետական պարտքը քիչ չէ։
Նախարարը փոխանցեց, որ երկար ու մանրամասն վերլուծություններ են արվել։
«Վստահեցնում եմ՝ պարտքի շեմի հետ կապված խնդիրները մեզ համար շատ կարևոր են, որպեսզի գտնենք լուծում, որը բանկային համակարգի համար մեծ սթրես չի առաջացնի, և մենք վստահ ենք՝ այն լուծումը, որն ունենք, բանկերի համար խնդիր պիտի չառաջացնի»,- նշեց նա։
Թադևոս Ավետիսյանը դիտարկեց, որ այս ամբողջի մեղավորը մեր թշնամի պետությունն է և պետք է պատասխանատվություն.
«Ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում, որ հատուցման խնդիրները կարգավորվեն»,- ասաց Թադևոսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում