Ալիեւն ընդունել է Թյուրքական պետությունների ներքին գործերի նախարարների պատվիրակությանը

Մայիսի 23-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւն ընդունել է Թյուրքական պետությունների կազմակերպության ներքին գործերի նախարարների երկրորդ հանդիպման մասնակիցներից կազմված պատվիրակությանը:
Պատվիրակության կազմում են եղել Ղազախստանի ներքին գործերի նախարար Երժան Սադենովը, Ղրղզստանի ներքին գործերի նախարար Ուլան Նիյազբեկովը, Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիկայան, Ուզբեկստանի ներքին գործերի նախարար Ազիզ Տաշպուլատովը, չճանաչված «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության» ներքին գործերի նախարար Դուրսուն Օղուզը, Հունգարիայի ներքին գործերի փոխնախարար Բենչե Ռետվարին և Թյուրքական պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Կուբանիչբեկ Օմուրալիեւը։