Նախաքննության մարմինը հարցեր չունի Քերոբյանին․ փաստաբան
Նախաքննության մարմինը, կարելի է ասել, հարցեր չունի պարոն Քերոբյանին։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի փաստաբան Տիգրան Եգորյանը։
«Հարցերի բացակայությունը և այս ողջ մարտավարությունը նախաքննության մարմնի մեզ ակնհայտ էն դարձնում, որ նախաքննությունը իրականացվում է այն տրամաբանությամբ, որ ձևավորվել է մի նարատիվ, որոշվել է, որ իրադարձությունները այսպիսինն են, և անկախ փաստական հանգամանքներից ու փաստերից, նարատիվը հիմնավորելու համար փորձ են անում մեկնաբանություններ և տեղեկություններ ամրագրել։ Սա նախաքննություն չի, սա համոզմունքների քարոզ է»,- ասաց փաստաբանը։
Մանրամասները՝ տեսանյութում