Անգլիայում հայտնաբերվել են գիշատիչ ծովային որդի մնացորդներ (լուսանկարներ)

Անգլիայում հայտնաբերվել են գիշատիչ ծովային որդի մնացորդներ (լուսանկարներ)

Անգլիայում հայտնաբերվել են գիշատիչ ծովային որդի մնացորդներ։ Հայտնել են տեղի լրատվամիջոցները։

Ըստ հետազոտողների՝ այն ապրել է 425 միլիոն տարի առաջ։

Գիտնականների կողմից հայտնաբերված մինչև ութ սանտիմետր երկարություն ունեցող Radnorscolex latus որդը մսակեր գիշատիչ է եղել: Այն երկարացրել է կոկորդը՝ որսը բռնելու և ուտելու համար։

Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ գիշատիչն ունեցել է սուր ատամներ, գլխին կեռիկներ, որոնցով նա կառչել է գետնից և քարշ տվել սեփական մարմինը։

Radnorscolex-ը պատկանում է որդանման կենդանիների խմբին` Palaeoscolecids, որոնք անհետացել են մոտավորապես 400 միլիոն տարի առաջ կլիմայի փոփոխության ու ծովի մակարդակի պատճառով:

Լուսանկարներն այստեղ