Կազանի օդանավակայանը փակվել է ինքնաթիռների ընդունման և մեկնման համար

Կազանի օդանավակայանը փակվել է  ինքնաթիռների ընդունման և մեկնման համար

Կազանի Տուկայ միջազգային օդանավակայանը ժամանակավորապես փակվել է ինքնաթիռներ ընդունելու և ուղարկելու համար։ Այս մասին հայտնում է օդանավակայանի մամուլի ծառայությունը։

Մոսկվայի Շերեմետևոյից և Սոչիից դեպի օդանավակայան ուղղվող թռիչքները վերահղվել են Սամարայի այլընտրանքային օդանավակայան։ Օդանավակայանի պաշտոնյաների խոսքով՝ դա արվել է օդային երթևեկության վերահսկման մարմինների ցուցումով մինչև հետագա ծանուցում։ Օդանավակայանում ուղեւորների հետ աշխատում են ավիաընկերության ներկայացուցիչներն ու օդանավակայանի աշխատակիցները։